ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի առաջնահերթ նպատակներից է Վայոց ձորի մարզում խթանել գյուղատնտեսական նշանակության ապրանքների արտադրությունը։

ՀԿ-ի կողմից աջակցության և համագործակցության նոր ծրագիր սկսվեց  Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գտնվող կաթնամթերք արտադրող «Գ․Ա․Հ» ԱՁ-ի հետ, որն զբաղվում է բարձրորակ պանրի, կարագի, մածունի և թթվասերի արտադրությամբ։

Ընկերության համար առաջնային խնդիր էր սառնարանի ձեռքբերումը, որի շնորհիվ կարող են մեծացնել արտադրական ծավալը։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում «Գ․Ա․Հ» կաթնամթերք արտադրող ընկերությանը տրամադրեց 2000 լիտրանոց կաթի սառնարան։ Սառնարանը հնարավորություն կտա ընկերությանն ընդլայնել արտադրության ծավալը և նպաստել Վայոց ձորի մարզի տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավմանը կաթի մթերման միջոցով։

Նաև, առանձնակի ուշադրությամբ և շնորհակալությամբ ուզում ենք ընդգծել, որ «Գ․Ա․Հ» ԱՁ-ն իր կողմից աջակցում է «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի և մանկապարտեզների գործունեությանը։

Ծրագիրն իրականացվում է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։

 

Պատասխանել