«ՅՈՒՆԻԿՈՒՍ» ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ «ԱՏԿԵՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ԵՎ ՆՐԱ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԲԱՐԵՐԱՐ ՀՈԼ-ՀԱԼԵՊԼԻ ԸՆՏԱՆԻՔԻՑ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ամանորն ուրախության և ակնկալիքների սկիզբ էր «Յունիկուս» մանկական զարգացման կենտրոնի երեխաների համար։ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործընկեր Ատգեն Արմենյան Հիմնադրամը Սուրբ Ծննդյան նվերներ է մատուցել զարգացման կենտրոնի երեխաներին։ Մինչ նվերներ ստանալը երեխաները հյուրերին զարմացրել են իրենց երգ ու պարով, ձմռանն ու Ամանորին նվիրված տարբեր բանաստեղծություններով։ Ֆրանսահայ կամավորներ Նաթել Ազնավուրյանն ու Նանոր Խերբեկյանը, ովքեր Սուրբ Ծննդյան նվերներ մատուցելու գաղափարի նախաձեռնողներն են, նույնպես մասնակցել են «Յունիկուս» մանկական զարգացման կենտրոնի բացմանը 2021 թվականի ամռանը։ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր երախտագիտությունն է հայտնում իր գործընկերներին սրտացավ ու նվիրված աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար։

Պատասխանել