ՄՈՆԻՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԱՅՑ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից է և Վայոց ձորի մարզի բազմաթիվ համայնքների բնակչության ապրուստի հիմնական աղբյուրը։

Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված  ծրագրերը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի առաջնահերթություններից են։ Այդ նպատակով ՀԿ-ն  կանադական «Ատկեն Արմենիան Հիմնադրամի», «Թեքեյան մշակութային միություն» ընկերության հայաստանյան ներկայացուցչության և «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացնում է «Արցախից տեղահանված և Վայոց ձորում ապաստանած արցախցի ընտանիքներին գյուղատնտեսական աջակցություն» ծրագիր, որի  նպատակն է նպաստել այդ ընտանիքների և՛ սննդի, և՛ եկամտի ապահովմանը։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի համակարգող Տաթև Հարությունյանն այցելեց այդ ծրագրի շահառուներին, հերթական մոնիտորինգի իրականացման նպատակով։

————————————————

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից ընտրվել են հինգ շահառու ընտանիք։ Շահառու երկու ընտանիքի տրամադրվել են 6-ական գոճիներ և 4 ամսվա համար նախատեսված անասնակեր, իսկ երեք ընտանիքի՝ 2-ական կովեր։

 

 

Պատասխանել