«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԹԵՄԱՊԱՏԿԱՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Նոր համագործակցություններ, նոր գիտելիքներ և կարողություններ․ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի համագործակցությամբ շարունակվում է իրականացվել «Երիտասարդական համախմբում» ծրագիրը։

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում համագործակցության սահմանները կրկին ընդլայնվել են։

Այս անգամ երիտասրդները հյուրընկալել էին Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանին և բուժքույր Նունե Լևոնյանին։

Առաջին հավաքի ընթացքում ԲԿ գլխավոր տնօրենը երիտասարդներին ներկայացրեց երկարաժամկետ համագործակցության և հետագա դասընթացների իրականացման մասին։

Հանդիպման մեկնարկը տրվեց առաջին բուժօգնության հիմունքների ծանոթացմամբ և տեսական-գործնական գիտելիքների կիրառմամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ «Երիտասարդական համախմբում»  ծրագրի երկրորդ փուլի առաջին հավաքի մասնակիցներն Արենի համայնքի ակտիվ երիտասարդներն են։

Պատասխանել