«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁԱՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Վայոց ձորի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում տեղի ունեցավ հանդիպում «Երիտասարդական համախմբում» հավաքի մասնակիցների  և «Հայկական Կարմիր խաչ» ընկերության Վայոց ձորի մարզային գրասենյակի առաջին օգնության բաժնի պատասխանատու Գարիկ Ստեփանյանի հետ: Գարիկ Ստեփանյանն իրականացրեց դասընթաց, որի թեման առաջին բուժօգնությունն էր: Դասընթացի ընթացքում երիտասարդները ծանոթացան առաջին բուժօգնության կանոններին, ձեռք բերեցին տեսական և գործնական արժեքավոր գիտելիքներ: Գարիկ Ստեփանյանը ցուցադրեց այդ իրավիճակներում ձեռքի տակ ունեցած միջոցներով օգնություն ցույց տալու տարբերակները, որոնց անմիջական մասնակցություն ունեցան Գլաձոր համայնքի երիտասարդները: Դասընթացի ավարտին երիտասարդները ցանկություն հայտնեցին դառնալ «Կարմիր խաչ» ընկերության մարզային գրասենյակի կամավոր անդամներ և նպաստել ընկերության գործունեությանը:

Պատասխանել