ՆՈՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ-ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Օգոստոսի 5-10-ը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալել էր մի խումբ երիտասարդ կամավորների՝ Գերմանիայից  (ARI — Jugendverband der Armenier in Deutschland e.V.) և Ֆրանսիայից․

Կամավորական այցի նպատակն էր մասնակից դառնալ և իրենց ներդրումն ունենալ ՀԿ-ի կողմից իրականացվող մի շարք նախաձեռնություններում, ինչպիսիք են՝

  • Եղեգիս խոշորացված համայնքի նորաստեղծ «Յունիկուս» մանկական զարգացման կենտրոնը,
  • Ամենամյա ամառային ճամբարը՝ կազմակերպված Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի 16-18 տարեկան երեխաների համար,

Խմբի նախաձեռնությամբ նոր գույներ և նոր շունչ ստացավ ճամբարի բակային գույքը, սննդային օգնություն տրվեց Եղեգիս խոշորացված համայնքի Թառաթումբ բնակավայրում ապաստան գտած արցախցի ընտանիքներին՝ դուրս գալու հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական ծանր իրավիճակից, իսկ վերջին օրը ճամբարի մասնակիցներն ստացան փոքրիկ նվերներ՝ արդեն հարազատ դարձած կամավոր ընկերներից։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում իր նոր բարեկամներին՝ սրտացավ և նվիրված կամավորական աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։

Պատասխանել