ԲԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՆԿԱՐՉԱԿԱՆԻ 6-ԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-ՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Օգոստոսի 26-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում կրկին եռուզեռ էր: Այս անգամ ավարտական ցուցահանդես էին կազմակերպել Եղեգնաձորի համայնքային կենտրոնի բատիկայի և նկարչականի խմբակները: Ցուցահանդեսին ներկայացված էին մասնակիցների 6 ամիսների լավագույն աշխատանքները։ Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի՝ մասնագիտական հմտությունների զարգացման հերթական դասընթացները նպատակ ունեին աջակցելու Վայոց ձորի երիտասարդ կանանց, որպեսզի ձեռք բերած նոր հմտությունների օգնությամբ ապահովեն իրենց ինքնազբաղվածությունը, իսկ նկարչականի դասընթացները նպատակ ունեին մարզի և Արցախից տեղահանված և Վայոց ձորի մարզում ապաստանած երեխաներին հնարավորություն տալու բացահայտելու արվեստի աշխարհի գույներն ու նրբերանգները։
Միջոցառումն իրենց գեղեցիկ երգերով հարստացրին ՀԿ-ի «Երգչախումբ» ծրագրի սաները: Ցուցահանդեսի ավարտին դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան հավաստագրեր «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի տնօրենի և դասընթացավարների կողմից։
Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջող ընթացք իրենց մասնագիտական ուղին կերտելու ճանապարհին։

Պատասխանել