ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Շեն» ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիք և Վայոց ձոր մարզերում» ծրագրի շրջանակում իրականացրեց հերթական գործնական դասընթացը ։
«Խաղողի և դեղձի այգիների խնամքը մինչ բերքահավաք և բերքահավաքից հետո» դասընթացը տեղի ունեցավ ՀԿ-ի փորձացուցադրական այգում։
Գործնական դասընթացի ընթացքում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես խորհրդատու Կարեն Գաբրիելյանը ֆերմերներին ներկայացրեց  խաղողի վազերի և  դեղձենիների բերքահավաքին նախորդող և բերքահավաքից հետո անհրաժեշտ խնամքի հիմնական միջոցառումները։
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ։

Պատասխանել