ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» և «Շեն» ՀԿ-ների համագործակցությամբ իրականացվող «Պտղաբուծության զարգացում Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի շրջանակում հունիսի 11-ին Եղեգնաձորում Վայոց ձորի և Արցախից տեղահանված հողագործների համար կազմակերպվեց տնամերձ այգիների և բանջարեղենների մշակության վերաբերյալ սեմինար քննարկում։ Հանդիպման ընթացքում  Ատկեն Արմենիան հիմնադրամի օժանդակությամբ մասնակիցներին բաժանվեցին տնամերձ այգիների և բանջարեղենների մշակության համար անհրաժեշտ բուժանյութեր։ Սեմինարը վարեց «Շեն» ՀԿ-ի գյուղատնտես Կարեն Գաբրիելյանը։

Պատասխանել