ԽՈՀԱՐԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-ՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Աշխատաշուկայում սոցիալապես խոցելի խմբերի ինտեգրումը հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացրեց հերթական ինտեգրացիոն դասընթացը։ 5-օրյա տեսական և գործնական վերապատրաստմանը մասնակցում էին 16  խոհարարներ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից։ Դասընթացին մասնակցում էին նաև Եղեգիս համայնքի Սիրանույշ ճամբարում հիմնված «Յունիկուս» մանկական զարգացման կենտրոնի ապագա խոհարարները։ Դասընթացի նպատակն էր սկսնակ խոհարարներին զինել մասնագիտական հմտություններով և գիտելիքներով։ Վերապատրաստման առաջին փուլում մասնակիցներն ուսումնասիրեցին ազգային խոհանոցի ծագումնաբանությունը, խոհարարության հիմունքները, ջերմային մշակման եղանակները, համեմունքների ճանաչելիությունն ու օգտագործման կարգը, ինչպես նաև նախուտեստների պատրաստման տեխնոլոգիական գործընթացների վերահսկումը։
Այնուհետև մասնակիցները համաձայն մասնագիտական կարողությունների ու նախասիրությունների լրամշակեցին իրենց CV-ները և կազմեցին կարիերիայի զարգացման անհատական պլանններ։
Դասընթացը վարեցին «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և Պահպանման» ՀԿ-ի նախագահ՝ Սեդրակ Մամուլյանն ու կարիերիայի պլանավորման և զարգացման դասընթացավար՝ Հայկուհի Գևորգյանը։
Վերապատրաստման ավարտին «Արարատյան խոհանոց» ուսումնական կենտրոնի կողմից մասնակիցներին հանձնվեց հավաստագրեր։

Պատասխանել