«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ՋԱՆՔԵՐՈՎ 13 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ։

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ավարտվեց Սյունիք ՀԿ-ի «Սոցիալական զարգացում հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպվող հերթական աշխատանքային պրակտիկան։ ՀԿ-ի հաշվապահության, հասարակայնության հետ կապերի և համայնքային զարգացում բաժիններում իրականացվող պրակտիկայի նպատակն էր մասնակիցներին ոլորտային գործնական և տեսական գիտելիքներով ու հմտություններով զինումը։ Շուրջ երկու ամիս տևած պրակտիկան հնարավորություն ընձեռեց մասնակիցներին առաջին քայլերն անել աշխատաշուկայում և դառնալ առավել մրցունակ։

Գործնական պարապմունքները, սեմինար-դասընթացները, և հանդիպում քննարկումները աշխատանքային պրակտիկայի բաղկացուցիչ մասն էին կազմում։ Մասնավորապես ուսուցման ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին խոսակցական անգլերեն, Հաշվապահական Ծրագիր, համայնքային ծրագրերի մշակում, Adobe Photoshop, Adobe InDesign, PowerPoint, MS Excel, MS Office և այլ ծրագրեր։ Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին ավարտական միջոցառման ընթացքում և մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ողջ անձնակազմը շնորհավորում է աշխատանքային պրակտիկայի մասնակիցներին այն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթում լայն հնարավորություններ աշխատաշուկայում։

 

Պատասխանել