ՓՈՔՐԻԿ ՆԿԱՐՉԻՑ ՊԱՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Տարիներ շարունակ «Սյունիք-Զարգացում» Հկ-ի «Սոցիալական զարգացում Վայոց ձոր մարզում» ծրագրի շրջանակում Եղեգնաձորի համայնքային կենտրոնում գործում է «Պատանի ճարտարապետ» խմբակը, որը մարզի 14-16 տարեկան պատանիների ստեղծագործական մտածողությունը զարգացնելու և մասնագիտական կողմնորոշման նպատակ ունի: Խմբակի ավելի քան 25 մասնակիցներ այժմ պատրաստվում են բուհական /հատկապես Հայաստանի Պետական Ճարտարապետական Համալսարանի / ընդունելության քննություններին։

Օրերս «Պատանի ճարտարապետ» խմբակին զուգառեհ 8-12 տարեկան երեխաների համար մեկնարկեցին նկարչության 6-ամսյա խմբակի պարապմունքները, որոնք հնարավորություն են ստեղծում բացահայտելու ստեղծագործական կարողություններն ավելի վաղ տարիքում։ Խմբակին մասնակցում են Արցախից տեղահանված, պատերազմից տուժած ընտանիքների, ինչպես նաև մարզի շնորհալի երեխաներ։

Խմբակներն իրականացվում են գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ այն տեսլականով, որ նկարչության խմբակի սաները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիք ու հմտություն՝ դառնալով «Պատանի ճարտարապետ» խմբակի սաներ, ապա նաև լավ ուսանողներ ու կայացած մասնագետներ.․․

Պատասխանել