«ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքային պրակտիկայի նպատակն է զինել երիտասարդ մասնագետներին գիտելիքներով և հմտություններով։
Այդ նպատակով, վերջերս, մեր պրակտիկանտների համար կազմակերպվեց «Ժուռնալիստիկան մեր կյանքում» և «Լրատվամիջոցների գործունեության էթիկա» խորագրով վերապատրաստումները։ Դասընթացները վարեցին ոլորտի մասնագետներ Սվետլանա Դովլաթյանը և Հասմիկ Հովհաննիսյանը։
Կարողությունների զարգացման նմանատիպ վերապատրաստումները հնարավորություն կընձեռեն մեր պրակտիկանտներին՝ զարգացնելու իրենց հմտությունները և քայլ առաջ կատարելու իրենց մասնագիտական առաջխաղացման գործում։

 

Պատասխանել