Սննդի և Հիգիենայի Պարագաների Փաթեթներ Արցախից Հայաստան Տեղահանված Ընտանիքներին

Արցախյան պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան տեղահանված քաղաքացիները, ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև Հայ Առաքելական Եկեղեցու, տարբեր կազմակերպությունների, և անհատ բարերարների ուշադրության կենտրոնում են։
Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հաստատված «Աջակցենք Արցախին» հանձնախմբի գործունեության շրջանակներում իրականացրեց հերթական աջակցության ծրագիրը։
Ծրագրի շրջանակում Արցախից Վայոց ձորի մարզ տեղահանված 50 բազմանդամ ընտանիքների տրամադրվեց սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ։

a

Պատասխանել