«Թարգմանչությունը Միջմշակութային Կապի Միջոց» Խորագիրը Կրող Երկօրյա Հանդիպում Քննարկում։

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում կարելի է առանձնացնել մի շարք նշանակալի իրադարձություններ, առանց որոնց դժվար կլիներ պատկերացնել այդ ժողովրդի հետագա գոյատևումը։ Հայերիս պարագայում այդպիսի իրադարձություններ դարձան գրերի ստեղծումը 5-րդ դարում, ինչին հետևեց մայրենի լեզվով ինքնուրույն ու թարգմանական հարուստ գրականության ստեղծումը, ապա նաև 16-րդ դարում հայալեզու տպարանների ստեղծումն ու գրքերի տպագրությունը։ Նախորդ տարվա իրադարձությունները մեզ թերևս նույն մարտահրավերի առջև են կանգնեցրել։ Մեր գոյության պահպանման բանալին կրկին գիրն ու գրականությունն են, գիտելիքն ու գիտելիքահեն հասարակությունը։
Թերևս պատահական չէ, որ հենց այս օրերին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Դարակ» հրատարակչություն հրատարակչության հետ համագործակցությամբ նախաձեռնեց «Թարգմանչությունը միջմշակութային կապի միջոց» խորագիրը կրող երկօրյա հանդիպում քննարկում։ Հանդիպմանը ներկա էին Սյունիք ՀԿ-ի խորհրդի նախագահ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, և գրող, թարգմանիչ, «Էդիթ Պրինթ» հրատարակչության խմբագիր Դավիթ Սամվելյանն իրենց թարմանիչների և խմբագիրների թիմով։
Ծրագրի նպատակն է ստեղծել թարգմանչաց դպրոց Վայոց ձորի մարզում։ Հանդիպման ավելի քան 25 մասնակցի հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ Հայաստանում թարգմանական գրականության ստեղծման ավանդույթներին, թարգմանչական հմտություններին, տեսակներին՝ մասնավորապես, գեղարվեստական թարգմանչությանը, որից հետո մասնակիցները ունեցան գործնական խմբակային աշխատանքներ։
Վայոց ձորի մարզում թարգմանչաց դպրոցի ստեղծման հաջող մեկնարկն ազդարարված է։

 

Պատասխանել