«Դարերի խորքից բխող ու սերունդների զնդանով թրծվող հայ-վրացական բարեկամություն»

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հայ-վրացական անխախտ բարեկամության վկայության համար պետք չէ գնալ պատմության խորքերը։

Վերջին տարիներին տարածաշրջանում և աշխարհում ծառացած մարտահրավերներին դիմակայելու միասնական կամքի ու զորակցության, միմյանց սատար կանգնելու պատրաստակամության ու սրտացավության, պարզ մարդկային բարեկամության վկաներն ենք նաև մենք:

Ժամանակի ընթացքում բարեկամ ժողովուրդների միջև ստեղծված բարիդրացիական հարաբերություններն անցել են սերունդների զնդանով՝ շնորհիվ երկու պետությունների և հայ-վրացական տարբեր կազմակերպությունների և կառույցների առողջ երկխոսության:

Սյունիք-Զարգացում ՀԿ-ի և վրացական տարբեր կառույցների միջև համագործակցային ծրագրերը մեկնարկել են դեռևս 1990-ականներից՝ ՀԿ-ի կազմավորման օրվանից։

Տարիներ շարունակ հայ ու վրացի հազարավոր երեխաների և երիտասարդների, այգեգործների և գյուղատնտեսների  համար ստեղծված հնարավորությունները բաց հարթակ են եղել ծանոթանալու, երկխոսելու և արժևորելու միմյանց մշակույթներն ու արժեհամակարգը, կիսվելու լավագույն փորձով: Ավելին, նրանք դարձել են մտերիմներ ու սրտացավ բարեկամներ:

Եվ երբ երկու ժողովուրդներից որևցիե մեկի մոտ առաջացել են տարբեր խնդիրներ՝ արտակարգ իրավիճակներ, բնական աղետներ, համավարակներ, պատերազմական դրություն, դրկից ժողովուրդը անմիջապես սատարելու, ձեռք պարզելու պատրաստակամություն է դրսևորել։

Իսկ արդեն համավարակով պայմանավորված այս դժվարին իրավիճակում անգնահատելի է վրաց ժողովրդի սրտացավությունը, հայերին օգնելու պատրաստակամությունը, հայ հիվանդներին Վրաստանում բուժելու զորակցությունը, բժշկական պարագաների, շնչառական սարքերի տրամադրումը։

Մեզ համար մխիթարական և ոգևորիչ են մեր վրացի գործընկերների ու բարեկամների՝ HEKS-EPER-ի Հարավային Կովկասի գրասենյակի, Լազարուս հիմնադրամի, խաղաղության ճամբարների գործընկեր կառույցների աշխատակիցների սրտացավությունը, գոտեպնդման խոսքերն ու աջակցելու պատրաստակամությունը։

Շնորհակալ ենք ամենօրյա ձեր զանգերի, նամակների ու անհանգստության համար։

Պատասխանել