«Վերազինվում է նոր շարժական ատամնաբուժարան»

Հրատարակված Վերջին նորություններ | 0


«Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի երկարատև աշխատանքի ու Սփյուռքի բարերարների՝ ի դեմս Վիգեն Կարապետյանի, ներդրումների արդյունքն է։
Նախորդ տարվա հոկտեմբերին Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ բնակավայրում ազդարարվեց ծրագրի մեկնարկը։
Ծրագրի մեկնարկից մինչ օրս Վայոց ձոր մարզի հիմնականում գյուղական բնակավայրերի ավելի քան 550 սոցիալապես խոցելի ընտանիքների անդամներ օգտվել են ատամնաբուժարանի անվճար ծառայություններից։
Համավարակով պայմանավորված դադարի ընթացքում ծրագրի թիմը նախապատրաստում է նոր շարժական ատամնաբուժարան։
Բարեգործական ատամնաբուժարանը սպասարկելու է Վայք, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերի բնակիչներին, զինվորականների ընտանիքի անդամներին։

 

Պատասխանել