Մոնիտորինգային այց

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հոկտեմբերի 17-ին, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց գերմանական Brot für die Welt կազմակերպության Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի պատասխանատուներ Աննիկա Կոնիգին, Կլաուդիա Հինդերերին և Աննե Նիդայեին։

«Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում» և «Տեղահանված ու սոցիալապես խոցելի խմբերի ներգրավումը հայաստանյան աշխատաշուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով» ծրագրերի շրջանակներում իրականացվող մոնիտորինգային այցի նպատակն էր հյուրերին ծանոթացնել ծրագրերի զարգացումներին, իրականացվող աշխատանքներին և արդյունքներին։ Այցի ընթացքում այցելեցին նաև ծրագրերի իրականացման վայրեր և հանդիպում ունեցան շահառուների հետ։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն և ծրագրի շահառուները շնորհակալություն են հայտնում գերմանական Brot für die Welt կազմակերպությանը ՝ շարունակական աջակցության համար:

Պատասխանել