Վայոց ձորը հյուրընկալեց Հալեպլի ընտանիքին…

Թոնի և Ժոսլին Հալեպլիները երրորդ անգամ են այցելում Հայաստան՝ Վայոց ձոր։ Հալեպլիները Կանադայի Լավալ քաղաքից են։ 25 տարի առաջ հիմնադրել են «Հալիսոն» արդյունաբերական սարքավորումների գործարանը։

Թոնին 1915թ-ի ճակատագիրը կրող, հայի ինքնությամբ ապրող, Հայաստանի պայծառ ապագային անվերապահորեն հավատացող, այդ ապագայի հաջողությանն աջակցող տեսակ է։

Ես ինձ համարում եմ Կանադայում Վայոց ձորի դեսպանն ու Հայաստանի գյուղատնտեսության ներակայացուցիչը, — հպարտությամբ բարձրաձայնում է Թոնին։

Հալեպլիների աջակցությամբ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի ջանքերով Վայոց ձորի Նոր Ազնաբերդ, Մարտիրոս և Խնձորուտ գյուղերի ավելի քան 200 բնակիչ ընդլայնել են իրենց այգիները։ Եղեգնաձորի Աղասաֆի հանդամասում հիմնվել են փորձացուցադրական այգիներ, որոնք տեղի այգեգործների համար ծառայում են որպես փորձի փոխանակման և ուսումնական կենտրոններ։

Հալեպլի ընտանիքը կրթաթոշակներ է տրամադրում  նաև Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Շարունակական Կրթության բաժնի Եղեգնաձորի կենտրոնում անգլերեն սովորողներին:

Ընթացիկ ծրագրերից է նաև Եղեգնաձորում չոր մրգերի արտադրության հիմնումն ու ընդլայնումը։

2016 թ․ Հալեպլիների աջակցությամբ մեկնարկեց Մեղվաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակներում 17 մեղվապահներ մասնակցում են ուսուցումների, ստացել են նոր մեղվաընտանիքներ։ Մարզի մեղրի իրացումն արդյունավետ կազմակերպելու համար ստեղծվել է «Լեռնային հրաշք» ապրանքանիշը։

Այցի ընթացքում Հալեպլիներն ու վայոցձորցիները քննարկեցին Վայոց ձորի զարգացման հնարավորություններն ու հետագա ծրագրերը։

Պատասխանել