Պտղատու այգիների հիմնում Խնձորուտ համայնքում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Վայոց ձորի Խնձորուտ համայնքն ունի 532 բնակիչ։ Գյուղի անվանումը հուշում է, որ ամենահամեղ խնձորները կարող եք համտեսել Խնձորուտից։ Գյուղը սահմանակից է մարզի Նոր Ազնաբերդ, Մարտիրոս, Գնիշիկ գյուղերին և Նախիջևանի Հանրապետությանը: Տեղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և պտղաբուծությամբ, մասնավորապես խնձորենիների մշակությամբ: Համայնքում պտղաբուծության զարգացման նպատակով Սյունիք ՀԿ-ն իր «Սոցիալական զարգացում» և «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրերի շրջանակներում մարզի Խնձորուտ համայնքի 14 ֆերմերներին տրամադրեց խնձորի տնկիներ՝ համալրելու իրենց այգիները։ Շահառու ֆերմերները շարունակական օժանդակություն կստանան կազմակերպությունից՝ այգիների մշակության և արտադրանքի իրացման կազմակերպման հարցերում: Կկազմակերպվեն նաև փորձի փոխանակման այցեր:

Պատասխանել