Վերապատրաստման Դասընթացի Հայտարարություն

Հրատարակված Հայտարարություններ | 0

Սյունիք-Զարգացում ՀԿ-ն 2019թ-ի հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր տարածաշրջանների 10,  Վրաստանի տարբեր տարածաշրջանների 10, և Ուկրաինայի տարբեր տարածաշրջանների երիտասարդ առաջնորդների և սկսնակ վերապատրաստողների համար իրականացնում է կոնֆլիկտի  վերլուծման, փոխակերպման, միջնորդության և կարգավորման թեմաներով մեկ-շաբաթյա վերապատրաստում վերապատրաստողների համար (ToT/training of trainers) Սեմինար: Սեմինարին կարող են դիմել նաև երկրների ազգային փոքրամասնություններից: Հայ մասնակիցներին ընտրելու է տեղի Սյունիք-Զարգացում ՀԿ-ն, վրաց մասնակիցներին` Երիտասարդները հանուն դիվանագիտական ներգրավման կազմակերպությունը, իսկ Ուկրաինայից` Եվրոպական նախաձեռնությունների կենտրոն կազմակերպությունը:

Սեմինարը տեղի կունենա Վայոց ձորի մարզում տեղակայված Լուսի-Տուր հյուրանոցում: 

Ծրագրի նպատակն է նպաստել Արևելյան Եվրոպայում Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ընդհանուր խաղաղության տեսլականի զարգացմանը, վերապատրաստել երիտասարդ կադրերի որպես վերապատրաստողներ և նրանց զինել կոնֆլիկտի վերլուծման, կառավարման, փոխակերպման, կոնֆլիկտի միջնորդության և կարգավորման գիտելիքներով ու հմտություններով:

Ծրագրի մաս կկազմեն նաև մշակութային տուրերը:

Ծրագրին կարող են դիմել բուհ-երի ավարտական կուրսերում սովորող ուսանողները, համայնքային և ՀԿ-ի աշխատանքներում ներգրաված երիտասարդ առաջնորդները և կամավորները, ինչպես նաև ոլորտի սկսնակ անձինք (21-ից 35 տարեկան):

Դիմումները վերանայումից հետո առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Հարցազրույցը կիրականացվի անմիջականորեն կամ հեռահար (սկայպի միջոցով): Ընտրված մասնակիցներից պահանջվելու է`

  • մասնակցել սեմինարի բոլոր դասերին (1 շաբաթ),
  • որպես սեմինարի շրջանավարտներ իրենց համայնքներում անցկացնել առնվազն մեկ սեմինար:

Բոլոր ծախսերը հոգում են ծրագրի կազմակերպիչները: Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Հետաքրքրվող հայ դիմորդները կարող են անգլերենով լրացված իրենց մոտիվացիոն նամակը և CV-ն ուղարկել հետևյալ էլ. հասցեներին [email protected], [email protected] subject տողում նշելով ”Training for Trainers on Peace Building” կամ ներկայացնել Սյունիք-Զարգացում ՀԿ-ի գրասենյակ` ք. Եղեգնաձոր, Մոմիկի 5:

Հետաքրքրվող բոլոր վրացի դիմորդները կարող են անգլերենով լրացված իրենց մոտիվացիոն նամակը և CV-ն ուղարկել հետևյալ էլ. հասցեներին [email protected], [email protected].

Հետաքրքրվող բոլոր դիմորդները Ուկրաինայից կարող են անգլերենով լրացված իրենց մոտիվացիոն նամակը և CV-ն ուղարկել հետևյալ էլ. հասցեին larisa.kondratenko.cei@gmail.com

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019թ-ի մայիսի 25-ն է:

Պատասխանել