Սահմանին ծառատունկ է

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Նախիջևանի հետ սահմանից 700 մետր հեռավորության վրա է գտնվում Վայոց ձորի Նոր Ազնաբերդ բնակավայրը։ Այն հիմնվել է 1988 թվականին, երբ Նախիջևանի Ազնաբերդ բնակավայրից գյուղացիները գաղթել ու բնակվել են այստեղ։ Գյուղն ունի 24 տնտեսություն, եկամտի հիմնական աղբյուրը հողագործությունն է։

Սահմանապահ գյուղին աջակցելը ռազմավարական նշանակություն ունի մարզի համար։ Հենց այդ նպատակով Սյունիք-Զարգացում ՀԿ-ն իր այգեգործության զարգացման նախաձեռնությունների շրջանակներում խթանում է բնակիչների այգեգործական հմտությունների զարգացմանն ու  այգիների ընդլայնմանը։

ՀԿ-ի աջակցությամբ Նոր Ազնաբերդ գյուղից  10 ակտիվ ֆերմերներ մասնակցել են փորձի փոխանակման այցի Եղեգնաձորում և Արենիում, այցելել են փորձացուցադրական այգիներ, տնկարաններ և սառնարանային տնտեսություն, ֆերմերներին տրամադրվել են տեղեկատվական նյութեր, դեղորայք և պարարտանյութ։

Բացի այդ Նոր Ազնաբերդի  բոլոր 24 տնտեսությունները Սյունիք ՀԿ-ի տնկարանային տնտեսությունից ստացան խնձորի բարձրորակ տնկիներ՝ համալրելու իրենց այգիները։

Պատասխանել