Աշխատանքային Պրակտիկա «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում

Դուք ունեք բարձրագույն կրթություն, անգլերենով հաղորդակցվելու հմտություն, թիմում աշխատելու և նոր կապեր ու գործընկերներ գտնելու, արդյունավետ հաղորդակցվելու կարողություն և հմտություն, պատասխանատվություն և սովորելու ցանկություն, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է:

Ծրագրի մանրամասները

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Սոցիալական զարգացում Հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ձեզ հնարավորություն է ընձեռում վարձատրվող աշխատանքային պրակտիկա անցնել ՀԿ-ի հետևյալ բաժիններում՝

  • Համայնքային զարգացման ծրագիր (մարքեթինգի ոլորտ)
  • Տուրիզմի զարգացման ծրագիր

Աշխատանքային գրաֆիկ՝ աշխատանքային բոլոր օրերը

Հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի

Պրակտիկայի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան`

  • «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի օրինակով ծանոթանալու ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների ընդհանուր գործունեությանը
  • Մասնակցել ՀԿ-ի կողմից կազմակերպվող անգլերենի դասընթացներին (շաբաթական 2 օր)
  • Մասնակցել ծրագրի կառավարման, ֆոնդահայթայթման, մոնիտորինգի և գնահատման, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների կառավարման, ծրագրի տեսանելիության բարձրացման, ինչպես նաև առանձին ոլորտների ավելի խորը մասնագիտական ուսուցումների

Պրակտիկան հիմնվելու է ”learning by doing” մեթոդի վրա: Մասնակիցներն առանձին բաժինների ծրագրերի ղեկավարների օգնությամբ և օժանդակությամբ ըստ առանձին աշխատանքային պլանների կազմակերպելու են ծրագրային գործողություններ`

— սեմինարների/վերապատրաստումների և այլ միջոցառումների կազմակերպում

— ծրագրային առաջարկների և հաշվետվությունների կազմում

— տարբեր ծրագրային միջոցառումների վերաբերյալ հոդվածների պատրաստում և լուսաբանում

— փաստաթղթերի և անհրաժեշտության դեպքում նաև բանավոր թարգմանությունների կատարում

— տուրիզմի զարգացման ծրագրի շրջանակներում հաճախորդների հետ հաղորդակցության ապահովում, հյուրանոցի և սննդի ամրագրում

Պահանջվող որակավորում`

— Ըստ բաժինների առանձնահատկության տուրիզմի և տնտեսագետի մասնագիտություն ունեցող դիմորդները կունենան առավելություն

— Անգլերենի բազային գիտելիքներ (ռուսերենի և գերմաներենի իմացությունը կդիտվի առավելություն)

— MS office –ի գերազանց իմացություն (adobe Photoshop և illustrator ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն)

Տնտեսագիտության և հարակից ոլորտների որակավորում, տնտեսագիտական վերլուծություն անելու կարողությունը կդիտվի որպես առավելություն։

 

Դիմելու վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 15-ն է։

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV-ին) և մոտիվացիոն նամակը [email protected]  կամ [email protected] էլ. հասցեներին:

Մոտիվացիոն նամակում կարող եք նշել, թե որ բաժնում կուզեիք անցկացնել պրակտիկան:

6 Responses

  1. Մերի Համբարձումյանը

    Հիանալի առաջարկ է, բայց մի քանի հարց ունեմ. այս առաջարկը գործում է նաև ուսանողների՞ համար, թե՞ միայն բուհը ավարտածների, և ինչպես կարող եմ ավելի մանրամասն տեղեկացվել պայմաններին։ Նախապես շնորհակալություն։

  2. Մերի Համբարձումյանը

    Հիանալի առաջարկ է, բայց մի քանի հարց ունեմ. այս առաջարկը գործում է նաև ուսանողների՞ համար, թե՞ միայն բուհը ավարտածների, և ինչպես կարող եմ ավելի մանրամասն տեղեկացվել պայմաններին։ Նախապես շնորհակալություն։

  3. Համայնքային զարգացման ծրագիր (մարքեթինգի ոլորտ)

  4. Ես կուզենայի պրակտիկա անցնել
    Համայնքային զարգացման ծրագիր (մարքեթինգի ոլորտ)

  5. Համայնքային զարգացման ծրագիր (մարքեթինգի ոլորտ)

Պատասխանել