Լիդերների վերապատրաստում ‹‹Կոնֆլիկտի միջնորդություն և փոխակերպում›› թեմայով

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Մինչ շատերը նստած բողոքում էին անտանելի շոգից, անհետաքրքիր առօրյայից ու անգործությունից, 25 երիտասարդներ Հայաստանից ու Վրաստանից ‹‹խաթարում էին Սև ծովի անդորրը››:

Հուլիսի 10-ից 15-ը ‹‹Երիտասարդները հանուն խաղաղության›› ծրագրի շրջանակներում Վրաստանի Աջարիայի շրջանի Բոբոկվատի գյուղում ամառային ճամբարների լիդերները մասնակցում էին ‹‹Կոնֆլիկտի միջնորդության և փոխակերպման›› դասընթացին։

Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները մասնակից լիդերները կկիրառեն ամառային ճամբարների ընթացքում և իրենց փորձը կփոխանցեն 16-ից 18 տարեկան պատանիներին։

Պատասխանել