Թավշյա հեղափոխության վայոցձորյան խրոնիկան

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Վայոցձորցու հավաքական կերպարը բազմաշերտ է, մի քիչ բարդ, երբեմն անհասկանալի, բայց յուրահատուկ։ Տարածված կարծրատիպերի համաձայն, թերևս տեղացիների ամենադոմինանտ հատկանիշներից է զսպվածությունը, ավելի դիպուկ կամ ժողովրդի լեզվով ասած «ամեն ինչ ներս քցելը»։ Վայոցձորցու կյանքում ևս թավշյա հեղափոխությունը բազմաթիվ փոփոխություններ ստեղծեց: Տեղացիների կարծրատիպերը խարխլվեցին թավշյա հեղափոխության ակտիվ մասնակցությամբ։ Իհարկե, թավշյա հեղափոխության վայոցձորյան խրոնիկան տարբեր էր, առանձնահատուկ, զուսպ, մի քիչ կանխատեսելի, նաև առանձնակի բարությամբ ու հոգատարությամբ։
Ինչպես ամբողջ Հայաստանում, այստեղ ևս հեղափոխության շարժիչ ուժն ու առաջնորդները երիտասարդներն էին: Մարզում բնակվող ակտիվ երիտասարդներն, այդ թվում նաև «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ծրագրերի շահառու խմբերն, իրենց մասնակցությունն ունեցան թավշյա հեղափոխության վայոցձորյան իրադարձություններում: Իրադարձություններն ամբողջությամբ ունեին խաղաղ բնույթ և իրականացվում էին ոչ միայն մարզկենտրոնում, այլ նաև հարակից բնակավայրերում:

Պատասխանել