Փոխանակման ծրագիր Լիտվայում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն շարունակում է իրականացնել երիտասարդների փոխանակման ծրագրեր՝ համագործակցելով եվրոպական երկրների իր գործընկեր կազմակերպությունների հետ: Հերթական ծրագիրն իրականացվեց ապրիլի 26-ից մայիսի 5-ը Լիտվայում՝ Դաուգիրդիշկես կոչվող վերապատրաստումների կենտրոնում: Ծրագրի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել բնապահպանական և կայուն զարգացման խնդիրները, փոխանցել այլ երկրների փորձը և մասնակիցների մեջ սերմանել «մի վնասիր» գաղափարը: Հայաստանից, Ֆինլանդիայից, Լիտվայից և Ռումինիայից 32 մասնակիցներ խմբային աշխատանքների, դերախաղերի և թեմատիկ ներկայացումների միջոցով ձեռք բերեցին հմտություններ, որոնք պատրաստվում են կիրառել իրենց համայնքներում: Մասնակիցները 14-17 տարեկան երիտասարդներ էին, որոնցից  շատերի համար ծրագիրն առաջին փորձն էր տարբեր ազգերի իրենց տարեկիցների հետ աշխատելու, քննարկելու և փորձ ձեռք բերելու համար և լավ հնարավորություն` ծանոթանալու այլ ազգերի ավանդույթներին և մշակույթին:

Պատասխանել