Ֆասիլիտացիա՝ ձեր հանդիպումներն ու սեմինարները նպատակային դարձնելու արվեստ:

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ֆասիլիտացիա՝ ձեր հանդիպումներն ու սեմինարները նպատակային դարձնելու արվեստ:

«Սոցիալական զարգացում հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իրականացնում է երիտասարդ մասնագետների կարողությունների զարգացում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին անցնել աշխատանքային պրակտիկա ՀԿ-ում, ձեռք բերել ծրագրային հմտություններ և մրցունակ լինել աշխատաշուկայում: Երիտասարդ մասնագետների համար իրականացված հերթական սեմինար-դասընթացի թեման էր Ֆասիլիտացիան, որի հիմնական նպատակն էր մասնակիցներին փոխանցել թիմային աշխատանքների, քննարկումների, վերապատրաստումների, հանդիպումների և սեմինարների արդյունավետ վարման հմտություններ: Քառօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին ֆասիլիտատորի հատկանիշները, հաղորդակցման հմտությունները, կոնֆլիկտների հաղթահարման մեթոդները և աշխատանքային օրակարգի կազմման կանոնները: Դասընթացը վարեցին ՀԿ-ի աշխատակիցներ Նաիրա Հարությունյանը և Հասմիկ Գալստյանը, ովքեր մասնակցել էին HEKS/EPER շվեյցարական կազմակերպության կողմից ֆասիլիտացիա թեմայով իրականացված  «Վերապատրաստում վերապատրաստողների համար» ծրագրին:

Նմանատիպ նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրում և նպաստում են անձնակազմի գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

Պատասխանել