Պրակտիկա «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Սոցիալական զարգացում Հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակներում հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որը հնարավորություն է ընձեռում մարզում բնակվող ակտիվ երիտասարդներին անցնել աշխատանքային պրակտիկա ՀԿ-ի գրասենյակում։ Ծրագրի նպատակն է մարզի երիտասարդներին զինել աշխատաշուկայում մրցունակ լինելու համար համապատասխան գիտելիքներով, հմտություններով և փորձով։ Աշխատանքային պրակտիկան իրականացվում է հետևյալ ոլորտներում՝ համայնքային (մարքեթինգի ոլորտ) և տուրիզմի զարգացում։ Ընդունված դիմում հայտերի հիման վրա իրականացված հարցազրույցների շնորհիվ ընտրվեց 7 մասնակից։ Դեկտեմբերի 1-ից մասնակիցները շաբաթական 5 օր անցկացնում են ՀԿ-ի գրասենյակում՝ աշխատելով իրենց մենթորների/ղեկավարների հետ։ Աշխատանքային պրակտիկայի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ հասարակական կազմակերպության ընդհանուր գործունեությանը, մասնակցել անգլերեն դասընթացների, ծրագրի կառավարման, ֆոնդահայթայթման, մոնիտորինգի և գնահատման, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև առանձին ոլորտների ավելի խորը մասնագիտական ուսուցումների։ Տեսական ուսուցման մաս է կազմում նաև գործնական աշխատանքները, որտեղ մասնակիցները ծրագրերի ղեկավարների օգնությամբ և օժանդակությամբ հնարավորություն կունենան անցկացնել հետազոտություններ, կազմակերպել միջոցառումներ, պատրաստել տարբեր ծրագրային միջոցառումների վերաբերյալ հոդվածներ, կազմել ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ։

 

Պատասխանել