Վարձատրվող պրակտիկա հետագա աշխատանքի հնարավորությամբ. «Սյունիք-Զարգացում» ՀԿ, Վայոց ձորի մարզ

Հրատարակված Հայտարարություններ | 0

Դուք ունեք բարձրագույն կրթություն, հաղորդակցվող եք, թիմային աշխատանքում կարող եք դրսևորել կառուցողական մոտեցում, ընդունում եք նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու մարտահրավերը, ապա այս հնարավորությունը Ձեզ համար է:

Ծրագրի մանրամասները

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Սոցիալական զարգացում Հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ձեզ հնարավորություն է ընձեռում վարձատրվող աշխատանքային պրակտիկա անցնել ՀԿ-ի հետևյալ բաժիններում`

  • Համայնքային զարգացման ծրագիր (մարքեթինգի ոլորտ)
  • Հասարակայնության հետ կապերի բաժին
  • Սոցիալական զարգացման ծրագիր
  • Տուրիզմի զարգացման ծրագիր

Աշխատանքային ժամեր՝ 10։00-17։00

Հանգստյան օրեր` շաբաթ, կիրակի

Պրակտիկայի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան`

  • «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի օրինակով ծանոթանալու ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների ընդհանուր գործունեությանը
  • Մասնակցել ՀԿ-ի կողմից կազմակերպվող անգլերենի դասընթացներին (շաբաթական 2 օր)
  • Մասնակցել ծրագրի կառավարման, ֆոնդահայթայթման, մոնիտորինգի և գնահատման, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների կառավարման, ծրագրի տեսանելիության բարձրացման, ինչպես նաև առանձին ոլորտների ավելի խորը մասնագիտական ուսուցումների

Պրակտիկան հիմնվելու է ”learning by doing” մեթոդի վրա: Մասնակիցներն առանձին բաժինների ծրագրերի ղեկավարների օգնությամբ և օժանդակությամբ ըստ առանձին աշխատանքային պլանների կազմակերպելու են ծրագրային գործողություններ`

— հետազոտությունների անցկացում

— սեմինարների/վերապատրաստումների և այլ միջոցառումների կազմակերպում

— ծրագրային առաջարկների և հաշվետվությունների կազմում

— տարբեր ծրագրային միջոցառումների վերաբերյալ հոդվածների պատրաստում և լուսաբանում

— փաստաթղթերի և անհրաժեշտության դեպքում նաև բանավոր թարգմանությունների կատարում

— տուրիզմի զարգացման ծրագրի շրջանակներում հաճախորդների հետ հաղորդակցության ապահովում, հյուրանոցի և սննդի ամրագրում

Պահանջվող որակավորում`

— Ըստ բաժինների առանձնահատկության տուրիզմի, սոցիոլոգիայի, հասարակայնության հետ կապերի և տնտեսագետի մասնագիտություն ունեցող դիմորդները կունենան առավելություն

— Անգլերենի բազային գիտելիքներ (ռուսերենի և գերմաներենի իմացությունը կդիտվի առավելություն)

— MS office –ի գերազանց իմացություն (adobe Photoshop և illustrator  ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն):

Մինչև նոյեմբերի 10-ը դիմեք Ձեր մասնագիտությանը համապատասխան պրակտիկային և մասնակցեք ընտրությանը

Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV-ին) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին:

Ուղեկցող նամակում կարող եք նշել, թե որ բաժնում կուզեիք անցկացնել պրակտիկան:

Պատասխանել