Տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ինտեգրումը հայաստանյան աշխատանքային շուկայում:

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Հուսո տուն բարեգոծական կենտրոն» հիմնադրամի և Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի  հետ համագործակցությամբ մեկնարկեց «Տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ինտեգրումը հայաստանյան աշխատանքային շուկայում մասնագիտական կրթության և աջակցության միջոցով» ծրագիրը: Ծրագրի նպատակն է տեղահանված և սոցիալապես խոցելի խմբերի ներգրավումը հայաստանյան միջավայրում՝ աշխատաշուկայում և հասարակությունում, ինչպես նաև նրանց սոցիալ-տնտեսական ընդհանուր  վիճակի բարելավումը:  Ծրագիրը ֆինանսավորվում է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության կողմից: Ծրագրային 3 տարիների ընթացքում շահառուների համար  իրականացվելու են մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ, ինչպես նաև տրվելու է  հնարավորութուն անցնել աշխատանքային փորձաշրջան հայաստանյան աշխատաշուկայում:

Ս/թ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Սփյուռքի նախարարության  Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ՝ Լևոն Անտոնյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը,  ՀՀ-ում  Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան՝ Քլաուս Վենդելբերգերը, ներակայացուցիչներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակից,  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ),   տեղական և  պետական կառույցներից: Ծրագրի մեկնարկի առիթով Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը  հեռավոր Սիրիայից իր  ողջույնն ու օրհնանքն էր ուղարկել ծրագիրը նախաձեռնողներին՝ հույս հայտնելով, որ տեղահանված շատ սիրիահայեր այս ծրագրի միջոցով կկարողանան դուրս գալ ապաստանյալի կարգավիճակից և կդառնան հայաստանյան  կյանքի լիիրավ մասնիկները:

Պատասխանել