«Արփա» ամառային քառօրյա ճամբար

 

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ իրականացվող «Սոցիալական զարգացում Վայոց ձորի մարզում» ծրագրի շրջանակներում Ջերմուկի Համայնքային Կենտրոնում հուլիսի 3-ից-7-ն իրականացրեց «Արփա» ամառային քառօրյա ճամբար: Ճամբարի նպատակն էր խթանել պատանիների ակտիվ մասնակցությունը համայնքային կենտրոնի կողմից իրականացվող համայնքային միջոցառումներին, նպաստել նրանց կարողությունների զարգացմանը և կազմակերպել վերջիններիս ամառային հանգիստը։

Ճամբարում իրականացվող դասընթացների թեմաներն էին՝ շրջակա միջավայր, կայուն զարգացում, խաղաղաշինություն և կարծրատիպեր: Ճամբարում պատանիների առօրյան հագեցած էր նաև հետաքրքիր և ուսուցողական խաղերով։ Ճամբարին մասնակցում էին քսան պատանիներ Ջերմուկ քաղաքից, Գնդեվազ և Կեչուտ գյուղական համայնքներից, ովքեր տպավորված և ոգևորված էին ճամբարում անցկացրած հետաքրքիր և իմաստալից օրերով: Ճամբարի ավարտին մասնակիցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին համայնքային կենտրոնի համակարգող Անահիտ Եղիազարյանին և Համայնքային կենտրոնի նախաձեռնող խմբի անդամներին ճամբարում ստացած գիտելիքների և հետաքրքիր ժամանցի համար:

Պատասխանել