Կանադայի հայոց թեմը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ Սերս, Բարձրունի և Նոր Ազնաբերդ համայնքներին

Հրատարակված Ծրագրեր Սփյուռքի Հետ | 0

763 բնակիչ է ապրում Վայոց ձորի սահմանամերձ Սերս, Բարձրունի և Նոր Ազնաբերդ գյուղերում, ասել է թե 763 սահմանապահ: Անմիջապես սահմանին այս մարդկանց կենսագործունեությունը, սահմանապահ գյուղերի խնդիրների լուծումը, երիտասարդության աշխուժացումն ու անմնացորդ նվիրումը հայրենի եզերքին Հայաստանի հավերժության անփոխարինելի գրավականն է։ Այս գյուղերի կենսագործունեության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Մարդիկ զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը չեն օգտագործվում սահմանամերձ լինելու պատճառով: Այստեղ ապրող տղամարդկանց մեծամասնությունը պայմանագրային զինծառայողներ են: Ամսվա 15 օրը գտնվում են սահմանին:
Ինչպես 2015 թ.-ին, 2016թ.-ին ևս, Ամանորի շեմին, այս բնակավայրերի սահմանապահ ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանն օժանդակում է Կանադայի Հայոց թեմը:
Այս երկու տարիների ընթացքում թեմի առաջնորդ Տ. Աբգար Եպիսկոպոս Յովակիմյանի գլխավորությամբ Կանադահայոց Թեմի «Հայաստանի Երեխաներու Հիմնադրամի» վարչական կազմի անդամների կողմից կազմակերպվել է դրամահավաք և ուղարկվել Վայոց ձորի սահմանային գյուղերին: Առանձնակի ոգևորությամբ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն սահմանամերձ գյուղերի երիտասարդների հետ կազմակերպեց ստացած գումարների բաշխումը այդ գյուղերի բնակիչներին։

Պատասխանել