«Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպությունը և «Հայ օգնության ֆոնդը» աջակցում են Վայոց ձորի բնակիչներին

Տարիներ շարունակ ամերիկյան օժանդակության ծրագրերի շրջանակներում գործող «Մեծն Ներսես» բարեգործական ՀԿ-ն և «Հայ օգնության ֆոնդը» (ՀՕՖ) աջակցում են Վայոց ձոր մարզի կարիքավոր ընտանիքներին։ 2015-2016թթ.-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համատեղ «Մեծն Ներսես» բարեգործական ՀԿ-ն և «ՀՕՖ»-ն իրականացրեցին նմանատիպ մի ծրագիր, որի շրջանակներում Վայոց ձոր մարզի 14 գյուղական համայնքների դպրոցահասակ երեխաներին և կարիքավոր ընտանիքներին տրվեց կոշիկներ։ Բարեգործական ծրագիրն իրականացվեց Վայքի տարածաշրջանի (Գոմք, Արին, Զեդեա, Մարտիրոս, Խնձորուտ, Արտավան, Սարավան, Հերհեր, Կարմրաշեն, Սերս, Բարձրունի) և Եղեգնաձորի տարածաշրջանի (Հորբատեղ, Հերմոն, Վարդահովիտ) գյուղերում, ինչպես նաև Եղեգնաձորի «Ծիածան» մանկապարտեզում և Չիվայի համայնքային կենտրոնի «Խելացի մանուկ» մանկական զարգացման կենտրոնի սաներին։ Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից։ Առաջին փուլի ընթացքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն մեծ նվիրումով ճշտեց վերոնշյալ համայնքների դպրոցահասակ երեխաների և կարիքավոր ընտանիքների անվանացանկը համապատասխան լրացուցիչ տեղեկատվությամբ, իսկ երկրորդ փուլի ընթացքում կազմակերպվեց մոտ 1500 զույգ կոշիկների հանձնումը շահառուներին։ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն և ծրագրի շահառու համայնքներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում «Մեծն Ներսես» բարեգործական ՀԿ-ին և «ՀՕՖ»-ին շարունակական աջակցության համար։

Պատասխանել