«Կոնֆլիկտի հարթեցում և փոխակերպում» թեմայով դասընթաց

 

«Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հունիսի 14-ից 18-ը «Կոնֆլիկտի հարթեցում և փոխակերպում» թեմայով դասընթաց կազմակերպվեց Վրաստանի Բորժոմի քաղաքում: Դասընթացը կազմակերպվեց ոչ ֆորմալ կրթության մեթոդներով՝ խմբային աշխատանքներ, ինտերակտիվ վարժություններ, ֆորում թատրոն, «սովորել կիրառելով» և այլն: Խմբային աշխատանքների և անհատական վարժությունների միջոցով մասնակիցները դասընթացներ վարելու փորձ ձեռք բերեցին: Քսանհինգ երիտասարդներ արդեն պատրաստ են կիրառելու իրենց հմտությունները ամառային ճամբարներում:

Պատասխանել