Կալիֆորնիայի «Հայ ատամնաբուժական միություն»

Հրատարակված Ծրագրեր Սփյուռքի Հետ | 0

Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 1994 թվականից ի վեր կազմակերպում է ամառային ճամբարներ Վայոց ձոր մարզի Եղեգիսի կիրճում տեղակայված Սիրանույշ ճամբարում: Հարյուրավոր հայ և վրացի պատանիներ և Հայաստանում ապրող փոքրամասնություններ։

Կալիֆորնիայի «Հայ ատամնաբուժական միությունը», ով Սյունիքի վաղեմի գործընկերն է, ճամբարում հիմնել է ատամնաբուժարան և հետազոտական կենտրոն իր ամբողջ հնարավորություններով: Ամեն տարի «Հայ ատամնաբուժական միության» անդամ Վիգեն Գարաբեդյանի գլխավորությամբ Միացյալ Նահանգներից, Հայաստանից և Արցախից հայ և ամերիկացի ատամնաբույժներ կամավոր հիմունքներով ՀԿ-ի 10 օրյա ամառային ճամբարների ողջ ընթացքում ատամնաբուժական անվճար ծառայություններ են մատուցում մասնակիցների և աշխատակիցների համար: Ատամնաբուժական ծառայություններից օգտվում են նաև Հերմոն գյուղի և հարակից գյուղերի երիտասարդները։ Իսկ 2016թ.-ից ծրագրի նոր բաղադրիչ մաս է կազմում շրջիկ ատամնաբուժական կլինիկան, որը երկշաբաթյա անվճար ատամնաբուժական ծառայություններ մատուցեց մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքի սահմանապահներին, երիտասարդներին և տարեցներին։ Ամերիկայից ժամանած ատամնաբույժներին միանում են նաև տեղի ատամնաբույժներ փորձի փոխանակման և իրենց աջակցությունը ցուցաբերելու համար։

 

 

Պատասխանել