Էկո Վոլեյբոլ

2013 թվականի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի երիտասարդական ծրագրերի համակարգող Արուս Ներսիսյանը մասնակցեց «Միացյալ քաղաքացիական կրթություն» Հայաստանյան ծրագրի շրջանակներում իրականացվող «Էկոլաբ» նախաձեռնությանը: Ծրագրի առաջին փուլում մասնակիցները մասնակցեցին բնապահպանության վերաբերյալ վերապատրաստումներին, իսկ երկրորդ փուլում հնարավորություն ունցան մշակել ծրագրային գաղափար և ստանալ ֆինանսական օժանդակություն այն իրականացնելու համար։ Արուս Ներսիսյանի ներկայացրած ծրագիրն անվանվեց «Էկո վոլեյբոլ» և ուներ հատուկ նպատակներ. Երեխաների համար ստեղծել մի պլատֆորմ, որտեղ վերջիններս հնարավորություն ունեն իրենց ժամանակն անցկացնել ակտիվ և ճանաչողական խաղերով, ներգրավել երիտասարդներին իրենց համայնքային կյանքին, ինչպես նաև սպորտի միջոցով բարձրացնել բնապահպանական իրազեկվածության մակարդակը։ Ծրագրի շրջանակներում իրականացվեցին բնապահպանական տեղեկատվական մի շարք սեմինարներ Խաչիկ համայնքի երիտասարդների համար, վոլեյբոլի մրցույթ և ծառատունկ։

Պատասխանել