Միացյալ Նահանգներում գտնվող հայկական սփյուռքը շարունակում է աջակցել Հայաստանին, մասնավորապես անապահով ընտանիքների երեխաներին

Հրատարակված Ծրագրեր Սփյուռքի Հետ | 0

Միացյալ Նահանգներում գտնվող հայկական կազմակերպությունների և անհատ բարերարների կողմից իրականացվող բարեգործական նախաձեռնությունները միշտ էլ մեծ օժանդակություն են եղել «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համար։ Տարիներ շարունակ Ֆլորիդայից Լուսինե Հարվի Մարտիրոսյանը իր և իր ընկերների մեծահոգության և կատարված ֆոնդահայթայթման շնորհիվ իրականացնում է տարբեր  ծրագրեր Հայաստանի և Արցախի երեխաների համար։ Դրանցից մեկն էլ հանդիսանում է Սիրանույշ ճամբարը, ուր իր մանկական և երիտասարդական ծրագրերն է իրականացնում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն (ամառային ճամբարներ ծնողազուրկ և անապահով երեխաների համար, Ամառային ակադեմիաներ, երիտասարդական հավաքներ, սեմինարներ և այլն): «Այն կարող է դժվար լինել, բայց ես հավատում եմ Աստծուն: Ես շատ ընկերներ ունեմ, որոնց ճանաչում եմ Օռլանդոյում գտնվող հայկական եկեղեցու միջոցով: Նրանք մեծ աջակցություն են ցուցաբերել իմ առաքելությունն իրականացնելու համար: Բացի հայկական սփյուռքից, ունեմ նաև ազգությամբ ոչ հայ ընկերներ, ովքեր նույնպես իրենց աջակցությունն են ունեցել առաքելությանս իրականացմանը: Իմ առաքելության իրականացման գործում ազգությունն այնքան էլ մեծ դերակատարում չունի։ Դա զուտ մարդկանց օգնելու մարդկային ցանկությունն է։ Ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստան, ասում եմ՝ սա իմ վերջին այցն է: Բայց երբ տեսնում եմ երեխաների ուրախությունը նվերներ ստանալիս, հասկանում եմ, որ նորից կգամ։ Երեխաների երջանիկ դեմքերն ինձ բավականություն են պարգևում, և ես ուզում են օգնել նրանց այնքան ժամանակ որքան կարող եմ»,-նշեց Լուսինե Հարվին:

Պատասխանել