Տեղական զբոսավարների վերապատրաստում

Հրատարակված Տուրիստական Ծրագրեր | 0

 

2013թ.-ին 15 տեղացի երիտասարդներ մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ( USAID/EDMC ծրագրի կողմից ֆինանսավորվող «Տեղական զբոսավարների վերապատրաստում» ծրագրին, որի նպատակն էր վերապատրաստել տեղական զբոսավարներ և մարզի այցելուներին տրամադրել զբոսավարի որակյալ ծառայություններ։ 5 ամսյա ծրագիրն իր մեջ ներառում էր մարզի տեսարժան վայրերի, մշակույթի և պատմության վերաբերյալ լսարանային դասընթացներ և գործնական շրջայցեր: Դասընթացներն իրականացվում էին ոլորտի լավագույն մասնագետների կողմից։    Նախկինում մարզ այցելող զբոսաշրջիկներին ծառայություն էին մատուցում Երևանից եկած զբոսավարները, ովքեր եկեղեցիներից և վանական համալիրներից դուրս գտնվող բազմաթիվ թաքնված վայրերի մասին հնարավոր է չունենային տեղեկություններ: Այժմ տեղի վերապատրաստված զբոսավարները հնարավորություն ունեն Վայոց ձորի այցելուների համար բացահայտել գրավիչ այն վայրերը, որտեղ տուրիստներն ավելի քիչ են հաճախել, ինչն էլ ավելի կխթանի մարզում զբոսաշրջության զարգացմանը։

Պատասխանել