Ինքներս կերտենք մեր ապագան

Երիտասարդները, մասնավորապես գյուղական համայնքներում բնակվողները, կարող են զգալի փոփոխություններ իրականացնել իրենց համայնքներում, սակայն համայնքներում ավելի ակտիվ ներգրավվելու և համայնքի զարգացմանն օժանդակելու համար աջակցության կարիք ունեն։ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2014թ.-ի ապրիլի 25-30 ընկած ժամանակահատվածում Վրաստանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Շվեյցարիայից և Հայաստանից հյուրընկալեց 24 երիտասարդների կիսվելու իրենց փորձով և հմտություններով, և ծանոթանալու միմյանց մշակույթին, արժեքներին և կենսակերպին: «Ինքներս կերտենք մեր ապագան» վերապատրաստման կուրսի նպատակն էր օժանդակել միջմշակութային իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև առաջնորդության հմտությունների զարգացմանը գյուղական համայնքների և տարբեր երկրներից ժամանած եիտասարդների միջև: Ծրագիրն իրականացվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները շարժման մեջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրում աշխատում էին Հաստանի և Իսպանիայի հմուտ, փորձառու երկու վերապատրաստող: Ծրագրի մաս էր կազմում մշակութային միջոցառումները, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց երկրի մշակութային եզակի առանձնահատկությունները։

Պատասխանել