Ամառային համալսարան՝ նվիրված եղանակային փոփոխությունների գլոբալ խնդիրներին. Մեր ապագան շրջակա միջավայրի կայուն զարգացումն է նշանաբանով

Գերմանական EED կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ և Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի, «Տնտեսագիտական» համալսարանի, ազգային փոքրամասնությունների և Վրաստանի Զբաղվածության կենտրոնի հետ համագործակցությամբ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 2010թ.-ին Վայոց ձորի Սիրանույշ ճամբարում մեկնարկեց «Մեր ապագան շրջակա միջավայրի կայուն զարգացումն է» Ամառային Համալսարան ծրագիրը։ Ծրագիրը հյուրընկալեց 40 ուսանողներ Հայաստանի և Վրաստանի տարբեր համալսարաններից՝ 10 ուսանող Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանից, 10 ուսանող Հայաստանի տարբեր համալսարաններում սովորող Վայոցձորցի ուսանողներից, 10 ուսանող Հայաստանի տարբեր համալսարններում սովորող և Հայաստանում ապրող փոքրամասնություններից, և 10 ուսանող Վրաստանի համալսարաններից։ Ծրագիրը կազմված էր երեք բաղադրիչներից՝ տեսական ( գլոբալ տաքացում և եղանակային փոփոխություններ, եղանակային փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության արտադրության վրա, փոփոխությունները վայրի կենդանական աշխարհում շրջակա միջավայրի բացասական գործոնների պատճառով և այլն), գործնական և հետազոտական (աղբի և թափոնների օգտագործում, էկոլոգիական արտադրություն, նոր տեխնոլոգիաներ և այլն)։ Ծրագիրը նպատակ ուներ համախմբել տարբեր երկրների երիտասարդներին՝ քննարկելու և հնարավոր լուծման ուղիներ գտնելու ոլորտի գլոբալ և տեղական հարցերի վերաբերյալ։

 

Պատասխանել