Ճանաչում

Հրատարակված Uncategorized | 0

Տեղական և միջազգային ճանաչում

Սյունիք-Զարգացում ՀԿ-ն իր թափանցիկ և արդյունավետ աշխատանքի համար հաճախ արժանացել է բարձր գնահատանքի

PUM — Programma Uitzending Managers (in Dutch)

Հոլանդիայից PUM կազմակերպության ավագ փորձագետ պարոն Ֆրանս Հելդենսը տարեկան երկու անգամ այցելում է Սյունիք-Զարգացում ՀԿ՝ գյուղատնտեսության զարգացման ծրագրի աշխատակազմին խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Հայաստան կատարած իր այցերի ընթացքում պարոն Հելդենսն այցելել է ծրագրի իրականացման վայր՝ ծանոթանալու կազմակերպության ծրագրերին: Արդյունքում՝ Սյունիք-Զարգացում ՀԿ կատարած իր այցերի մասին 2011 թվականին հաշվետվություն հրապարակեց:

2009 թվականին «Միջեկեղեցական համագործակցության զարգացման կազմակերպությունը»
(ICCO) — Հոլանդիայում հրատարակեց հոդված՝ Սյունիք-Զարգացում ՀԿ-ի կողմից փախստականներին և ծնողազուրկներին ցուցաբերած օժանդակության և նախաձեռնությունների մասին: Պրոֆեսոր  Հերիբերտ  Վայլանդը «Der Uberblick» պարբերականում Սյունիք-Զարգացում ՀԿ-ի կողմից 2005 թվականին իրականացված գործողությունների մասին հոդված հրապարակեց: Պրոֆ. Վայլանդն Առնոլդ  Բերգստրայսերի  անվան  ինստիտուտի ռեկտորն է: Ինստիտուտն իրականացնում է հետազոտություններ և խորհրդատվություն արտասահմանյան երկրներում: Նա Հայաստանում EED կազմակերպության ծրագրերի ներկայացուցիչներից է: Իր  հոդվածում պրոֆ. Վայլանդը լուսաբանել է, որ  «Հայաստանն ունեցել  է դժվարակիր  պատմություն, սակայն լինելով քիստոնյա երկիր և հետևելով քրիստոնեական  ավանդույթներին, ինչպես նաև ունենալով սեփական լեզուն և այբուբենը, կարողացավ հաստատուն պահել իր ինքնությունը: Այնուհետև, կրթությունն ու մշակույթը  դարձան  Հայաստանի  ինքնորոշման  ամուր  հիմքերից մեկը: Սովետական միության  փլուզումից հետո նորանկախ Հայաստանը բախվեց էթնիկական հակամարտությունների և սահմանային վեճերի, որոնք բերեցին տնտեսական ճգնաժամի։ Այդ  ժամանակահատվածում  գրեթե  անհնար  էր պահպանել Հայաստանյան  կրթական  համակարգի բարձր  չափանիշները: Այս  համատեքստում EED-ն գտավ հուսալի մի գործընկեր հարավային Հայաստանում, որը զբաղվում  էր  աղքատության  նվազեցման, հաղթահարման հիմնախնդիրներով: Սյունիք-Զարգացում ՀԿ-ն, որը  ստեղծվել  է հայ  առաքելական  եկեղեցու  տեղի թեմի կողմից՝ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանի  առաջնորդությամբ, մեծ ուշադրություն էր դարձնում կրթության զարգացմանը: Սկզբնական շրջանում կազմակերպությունը սոցիալական ծառայության կենտրոնների միջոցով առաջարկում էր լեզվի և համակարգչային դասընթացներ, այնուհետև՝ ուսուցիչների համար ժամանակակից դասավանդման մեթոդների և մանկավարժական հասկացությունների վերաբերյալ դասընթացներ: Ծրագրի նպատակն էր ուսուցիչներին և կրթական համակարգի մյուս մասնագետներին ներկայացնել ուսուցման ժամանակակից ինտերակտիվ այն մեթոդները, որոնք նպաստում են երեխաների ներգրավմանը և խրախուսմանը: Նմանատիպ  բարեփոխումները նպաստում են Հայաստանի  կրթական  համակարգի բարելավմանը»:

Սյունիք-Զարգացում ՀԿ-ն արժանացել է Մոմիկ 2010 մրցանակին որպես տարածաշրջանի
առավել ակտիվ կազմակերպություն և որպես տարվա լավագույն ծրագիր՝ « Մարդկային ռեսուրսների ցանցի ստեղծում հանուն հարավային Կովկասի խաղաղության»։

2013 թ.-ին «Փոփոխությունների գործակալ» բնապահպանական ծրագրի համար արժանացել է Energy Globe ազգային մրցանակին:

Պատասխանել