ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Հրատարակված Հայտարարություններ | 0

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի

2024  թվականի «մայիսի» «20» «01» որոշմամբ

Ընթացակարգի ծածկագիրը` ՀԶՀԿԱՊՁԲ 24/01

            Պատվիրատուն` «Համայնքային զարգացում» ՀԿ-ն, որը գտնվում է Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Մոմիկի 5 հասցեում, Յունիսեֆի հետ համագործակցությամբ «Հզորացման, ճկունության զարգացման և հոգեբանական աջակցության տրամադրում հետպատերազմյան սթրեսի և տեղահանման ենթարկված դեռահասներին» ծրագրի շրջանակում հայտարարում է սննդամթերքի ձեռքբերման մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել սննդամթերքի մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Համայնքային զարգացում» ՀԿ-ի [email protected] էլ. հասցեին մինչև 27.05.2024 թվականի՝  ժամը 1400-ը:

Անհրաժեշտ սննդամթերքի ցանկ՝ https://goo.su/KKl3Jss

Սննդի գնհարցման թերթիկ՝ https://goo.su/Qlrk9t

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել «Համայնքային զարգացում» ՀԿ-ի  նախագահ` Ա. Սմբատյանին:

 

                                      Հեռախոս՝ 077 432 888

                                      Էլ. փոստ՝ [email protected]

Պատասխանել