ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն համագործակցությամբ Ատգեն Արմենյան Հիմնադրամի արդեն երկար տարիներ իրականացնում է ծրագիր` ուղղված մեղվաբուծության զարգացմանը Վայոց ձորի մարզում։
Ծրագրի շահառուները հնարավորություն ունեն մշտապես կրթվելու, զարգանալու և ձեռք բերելու փորձ` մասնակցելով տարաբնույթ դասընթացների և գործնական աշխատանքների։
Գարնան աշխատանքներին զուգընթաց ծրագրի առաջին շահառու և համակարգող Նարեկ Սարգսյանը կազմակերպեց` «Մեղուների գարնանային զարգացում» և «Ինչպես պայքարել թունավորման դեմ» թեմաներով դասընթաց։
Դասընթացի ավարտին ծրագրի շահառուները կիսվեցին իրենց փորձով և ձեռք բերեցին օգտակար պարագաներ։
Հիշեցնենք, որ դասընթացին ներկա էր նաև գերմանացի փորձագետ Ալմութ Շուլթհայսը, ով ծրագրին է միացել 2022 թվականից։

Պատասխանել