Մարտի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող ինտեգրացիոն-վերականգնողական ծրագրի շրջանակում թվով 63 արցախահայեր (բազմազավակ ընտանիքներ, երեխաներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ և տարեցներ) հնարավորություն ունեցան հանդիպելու մասնագիտությամբ հոգեբան Լուսինե Կարապետյանի, սոցիալական աշխատող Քրիստինե Պողոսյանի և Ուկրաինայից տեղահանված, ինտեգրացիոն ծրագրի շահառու, թերապևտ Գայանե Գրիգորյանի հետ։
Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր մասնագետի հետ քննարկվեցին մասնագիտական հարցեր, մասնագետները կիսվեցին իրենց փորձով և պատասխանեցին հնչող մի շարք հարցերի։
Ծրագրի ողջ ընթացքում երեխաները մասնակցեցին իրենց համար կազմակերպված խաղերին, շարունակեցին ցուցադրել իրենց ստեղծագործական ունակությունները և դիտել մուլտֆիլմեր։
Հիշեցնենք, որ ինտեգրացիոն-վերականգնողական ծրագիրն իրականացվել է «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի կողմից` գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։
Պատասխանել