Ընկերությունը, որը ծավալում է իր գործունեությունը շուկայում արդեն 1 տարի, միտում ունի ավելացնելու իր արտադրական ծավալները՝ արագացնելով ընկերության արտադրության գործընթացը։
Ելնելով մարզում տեղական արտադրանքի խթանման կարևորությունից «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում «ԱրտԼայմ» ընկերությանը տրամադրեց բլոկավորման սարք, որը 1 ժամում բլոկավորում է 250-300 շիշ՝ նախկին 80 շշի փոխարեն, երբ բլոկավորումն իրականացվում էր ձեռքով՝ տաքացուցիչ սարքի օգնությամբ։
Սարքավորումը, որը գնվեց և տրամադրվեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում, հնարավորություն է տալիս ընկերությանն արագացնել արտադրական գործընթացը, մեծացնել արտադրանքի ծավալը, արտադրական ծավալի ավելացման շնորհիվ մուտք գործել նոր շուկաներ և ստեղծել նոր աշխատատեղեր։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի վաղեմի գործընկեր «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։
Պատասխանել