Արցախահայ մեր հայրենակիցների աջակցությունը ներառում է ոչ միայն կացարանն ու հիմնական կարիքների բավարարումը, այլև առանձնահատուկ շեշտադրում է կատարում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու վրա: Ելնելով դրանից, ճամբարում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ՝ Եղեգիս համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանի առաջնորդությամբ:
Այդ հանդիպումները հագեցած են տարաբնույթ թեմաների շուրջ զրույցներով՝ խաղաղության և հոգևոր արժեքների վերաբերյալ քննարկումներից մինչև հեռանկարների խորհում:
Ծրագրի շրջանակում կազմակերպված այս հանդիպումների նպատակն է ապահովել ամբողջական աջակցության համակարգ, որը ոչ միայն կբավարարի առաջնային կարիքները, այլև կնպաստի տուժածների մտավոր և հուզական բարեկեցությանը:
Հիշեցնենք, որ այս համապարփակ աջակցության ծրագիրը հաջողությամբ իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի վաղեմի գործընկեր և բարեկամ շվեյցարական ՀԵԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության օժանդակությամբ և համատեղ ջանքերով:
Պատասխանել