«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հուլիսի 29-ին «Մեղվաբուծություն կանանց համար» ծրագրի շրջանակում իրականացվեց վերապատրաստման առաջին դասընթացը։

Դասընթացին մասնակցեցին Վայոց ձորի մարզից 23 կանայք, ովքեր հետաքրքրված են մեղվաբուծությամբ և ունեն գիտելիքների սկսնակ կամ բարձր մակարդակ։

Վերապատրաստման առաջին օրվա ընթացքում նրանք ծանոթացան մեղվաընտանիքների առանձնահատկություններին  և մեղվաբուծական գործիքներին։

Հարկ է նշել, որ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի այս նոր ծրագիրը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ցանկանում են գիտական պատկերացում ունենալ մեղուների վերաբերյալ և բաց են մեղվաբուծության նորարարական գաղափարների համար:

Հիշեցնենք, որ ծրագիրը նախատեսում է.

— Նախապատրաստական փուլ՝ 6 վերապատրաստումների միջոցով, 2023 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր:

— Մեղուների նորարարական փեթակների շնորհանդես:

— Պրակտիկայի փուլ 2024 թվականի մարտ ամսից սկսած:

Ծրագիրն իրականացվում է գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։

Պատասխանել