Հոկտեմբերի 22-ից սկսած «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ մեկնարկեց 15-ժամյա համակարգչային բազային գիտելիքներ թեմայով վերապատրաստման դասընթացներ մարզի համայնքապետարանների աշխատակիցների համար։
Վերապատրաստման շրջանակում աշխատակիցները հնարավորություն ունեցան վերազինվել և ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ հետևյալ թեմաների շրջանակում․
Անհատական համակարգիչ, անվտանգության տեխնիկա:
Ծանոթություն համակարգչի ընդհանուր կառուցվածքին:
Microsoft Word տեքստային խմբագրիչ:
Microsoft excel էլեկտրոնային աղյուսակ:
Համացանց:
Էլեկտրոնային փոստ:
Նույնականացման քարտի ընթերցում:
Մեդիա գրագիտություն։
Վերապատրաստման դասընթացներն ավարտվեցին սույն թվականի նոյեմբերի 20-ին։
Վերապատրաստման դասընթացներն իրականացվեցին Վարդան Մխիթարյանի և Անի Մխիթարյանի կողմից։
Պատասխանել