Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքները ռազմական գոտում ապրող երեխաների շրջանում հնարավորինս մեղմելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin-ը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը կազմակերպել է վերականգնողական ճամբար թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում։
Ճամբարին մասնակցում են Վայոց ձորի Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերի 13-ից 17 տարեկան երեխաները։
Կազմակերպված ճամբարի առաջնային նպատակներն են․
- ստեղծված իրավիճակում ռազմական գործողությունների թիրախում գտնվող բնակավայրերի երեխաներին առավել ապահով տարածք տեղափոխելն ու անհրաժեշտ կեցության պայմաններով ապահովելը,
- տվյալ բնակավայրերի ընտանքիների սոցիալական բեռը որոշ չափով թոթափելը,
- երեխաներին իրենց առօրյա կյանքին վերադառնալուն պատրաստելն ու հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերելը՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ,
- ռազմական ագրեսիայի հետևանքով ընդհատված ուսումնական գործընթացի ապահովումը։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի վերապատրաստված լիդերները ճամբարի մասնակիցների համար կազմակերպում են սպորտային և ինտելեկտուալ խաղեր, զրույցներ խարույկի շուրջ, արշավներ, ուսուցողական ֆիլմերի դիտումներ-քննարկումներ, մշակութային միջոցառումներ։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն կամավոր սկզբունքով է մասնակցում վերականգնողական ճամբարին։
Պատասխանել