ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ԱՐՑԱԽՑԻ ՀԻՆԳ ԸՆՏԱՆԻՔ ԵՎՍ ԿԶԲԱՂՎԻ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Որպես հիմնական կամ լրացուցիչ ապրուստի միջոց գյուղատնտեսությունը եղել և մնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։

Վայոց ձորի մարզի շատ համայնքներում գյուղատնտեսությունը հանդիսանում է բնակչության ապրուստի հիմնական միջոց։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր աշխատանքային 27 տարիների ընթացքում առաջնահերթ է համարել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված  ծրագրերը։

Արդեն երկար տարիներ ՀԿ-ն կանադական Ատգեն Արմենյան Հիմնադրամի, «Թեքեյան մշակութային միություն» ընկերության հայաստանյան ներկայացչության և «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ սկսել է «Արցախից տեղահանված և Վայոց ձորում ապաստանած արցախցի ընտանիքներին գյուղատնտեսական աջակցություն» ծրագիր, որի  նպատակն է  նպաստել այդ ընտանիքների սննդի և եկամտի ապահովմանը, ինքնազբաղվածությանը։ Ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից ընտրվում են շահառու ընտանիքներ, որոնց տրամադրվում են գոճիներ և կովեր։

2021 թվականին շահառու երկու ընտանիքի տրամադրվել է 6-ական գոճի՝ 4 ամսվա համար նախատեսված անասնակերով, իսկ երեք ընտանիքի՝ 2-ական կով։ Ըստ ծրագրի յուրաքանչյուր շահառու ընտանիք նոր ծնված գոճիներից և հորթերից տրամադրում է այլ ընտանիքների։ Այս տարի ևս Քաշաթաղի շրջանից վերադարձած 2 ընտանիքի տրամադրվեց 2-ական գոճի և 3 ընտանիքի 1-ական հորթ։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն մշտապես իրականացրել և այժմ էլ իրականացնում է աջակցության տարբեր ծրագրեր Արցախից տեղահանված ընտանիքների համար։

 

 

Պատասխանել